Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ՀՅԴ երիտասարդները կոչ արեցին ԱՄՆ-ին ու պահանջեցին (видео)

ՀՅԴ ուսանողական «Նիկոլ Աղբալյան» եւ երիտասարդական միությունների անդամներն այսօր երթով` Եռագույնով, ՀՅԴ դրոշներով եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կարգախոսներով, ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացրին: Նրանք ԱՄՆ-ին կոչ էին անում ճանաչել 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որ ընդունի եւ հատուցի: Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի պետ Բրայան Ռորաֆը, լսեց նրանց պահանջը, վերցրեց նամակը եւ խոստացավ այն ուղարկել ԱՄՆ Սպիտակ տուն: