Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նահապետ Քուչակի ստեղծագործությունները կթարգմանվեն ֆրանսերեն (видео)

«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինիի հետ, ով իրականացրել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի ֆրանսերեն թարգմանությունը։ Վեպը, սակայն, թարգմանված է առայժմ հատվածներով, իսկ այդ շարքն ամբողջությամբ թարգմանելու համար բանաստեղծի խոսքերով՝ անհրաժեշտ է մոտ 10 տարի։ Սակայն բանաստեղծը մտադիր է ֆրանսիացի հասարակությանը վեպը մատուցել ամբողջությամբ։ Սրանից զատ, Սերժ Վենտուրինին նախկինում թարգմանել է Սայաթ- Նովայի , իսկ այժմ էլ նախաձեռնել է թարգմանել նաև Նահապետ Քուչակի ստեղծագործությունները։ «Դա Չարենցի կարևորագույն ստեղծագործություններից է, և ունի կյանքի իմաստ և այն պետք է համեմատել Ջեյմս Ջոյսի «Ոդիսևս»-ի հետ։