Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել (видео)
Поддержи А1+!Օրերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների և ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողներն այս ուղղությամբ իրականացրին ծավալուն միջոցառումներ։ Ոստիկանության Մուշի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է հրավիրվել Գյումրիի մի բնակչուհի։ Նա հայտնել է, որ 2019-ի մայիսից զբաղվել է մարմնավաճառությամբ և Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, աշխատակցուհին զանգելու է իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։ Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 1000-ական դրամ կինը պետք է փոխանցեր հյուրանոցի աշխատակցուհուն։ Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաև, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի և նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխացնել է մոտավորապես 120․000 դրամ։ Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաև Գյումրիի ևս 5 բնակչուհիներ։ Ոստիկանները ճշտել են հյուրանոցի աշխատակցուհու ինքնությունն ու բնակության վայրը։ Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նման պայմանավորվածություն է ունեցել կանանց հետ ու ամեն հանդիպումից ստացել է 1000-ական դրամ գումար։ Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։