17 ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը (видео)
Поддержи А1+!Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհին, վիճաբանության ժամանակ 17-ամյա մի պատանի, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել իրեն հասակակաից համագյուղացուն: Բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 00.40-ին, պատանին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: