Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Արային Հարությունյանն Արթուր Օհանյանին հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով (видео)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել: Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, ալյև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով: Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է: Հիշատակդ անմար է մեր սրտերում… Հ.Գ. Այսօր իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով»: