Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (видео)
Поддержи А1+!Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգևատրվել են հետմահու: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի ու պարգևների և կոչումների առթիվ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը