Open news feed Close news feed
A A
Video

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ դեսպանի առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը (video)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով և իր երախտիքի խոսքը փոխանցել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած արգասաբեր աշխատանքի համար: Այնուհետև փոխվարչապետը դեսպանին հանձնել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պարգևատրվում է ՀՀ և ԵՄ միջև դիվանագիտական կապերի ամրապնդման ևխորացման գործում ունեցած ավանդի համար: