Հրապարակեք Ամուլսարի պայմանագիրը, որ իմանանք Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի մեղքը․ Հրանտ Բագրատյան (video)
Support A1+!«Եթե օրենք ենք ընդունում, որ կարելի է օդը ազատ շնչել, դա վերաբերում է նաև Սերժ Սարգսյանին, որին չեմ սիրում։ Մենք չենք կարող ասել, թե ՀՀ-ում բոլորը կարող են օդ շնչել, բացի Սերժ Սարգսյանից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով պատգամավոր Մանե Թանդիլյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահի եղբորը պատկանող ընկերությունը ԱԱՀ-ի վերադարձից 1,5 մլրդ դրամ կստանա։
Հրանտ Բագրատյանը խոսեց նաև տնտեսական զարգացումներից և ասաց, թե նորից նկատելի է տնտեսության կենտրոնացումը։ Նրա ներկայացմամբ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունի և թույլտվություն չտրամադրի, որևէ ներդրում տեղի չի ունենա։ «Անգամ թուղթ ընկավ ձեռքս, որ նախարարություններին արգելվում է որևէ մեկին ընդունել և խոսել։ Երբ, անգամ մի փոխնախարարի ասում ես, թե այս ներդրողին ընդունի, ասում է՝ 3 օրից կպատասխանեմ։ Նա Փաշինյանից թույլտվություն է խնդրում։ Եղել է դեպք, երբ 2 մլրդ դոլարանոց ներդրողը թողել-գնացել է Հայաստանից, չեմ կարող ասել է, 2 օր սպասել։ Եղել է դեպք, որ 15 միլիարդանոց մարդը ուզել է այցելի, դիմել եմ, պատասխան չեմ ստացել։ Ալի Բաբային հավասար մարդ էր»,- հավելում է նախկին վարչապետը։
Հրանտ Բագրատյանը անդրադարձավ նաև Ամուլսարի հանքի շահագործմանը։ Նա պահանջում է հրապարակել «Լիդիան-Արմենիա» ընկերության հետ հանքի շահագործման պայմանագիրը, որպեսզի իմանա «Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի մեղքը»։ «Ես չեմ հավատում, որ Արմեն Սարգսյանը Ամուլսարում բաժնետոմս չի ունեցել։ Կարծում եմ, ունեցել է մի փաթեթ, որ վերցրել և վաճառել է։ Կխնդրեի, որ ռեգիստրը հրապարակեր սկզբնական և այսօրվա բաժնետերերին, ի վերջո, խոսքը մեր երկրի ապագային է վերաբերում»․- ասում է նա։
Հրանտ Բագրատյանը չի հավատում այն խոստումներին, թե «Լիդիան-Արմենիան» շահագործման այնպիսի տեխնոլոգիա կներդնի, որ շրջակա միջավայրի վրա վնասը քիչ կլինի։ Նա գտնում է, որ այդ ընկերությունն այն հայտնիներից ու խոշորներից չէ, որ կարողանա նման ներդրում անել։
Նախկին վարչապետն անդրադարձավ նաև նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքին։ Նա պահանջում է հրապարակել դա ապացուցող փաստաթուղթը «Ես պարզել եմ, որ ԱԺ նման թուղթ չի գնացել»,- ասադ նա։
Մանրամասները տեսանյությում