Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

«Խնդիրը Հրայր Թովմասյանը չէ, այլ`դատել Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ոչ» (video)

Որպեսզի մինչեւ 2018թ ապրիլի 9-ը նշանակված՝ Սահմանադրական դատարանի դատավորները հրաժարական տան, Ազգային Ժողովի մեծամասնությունը դիմեց ժողովրդի աջակցությանը։ Սահմանադրական փոփոխություն հանրաքվեով, եւ Հայաստանի ընտրողները պետք է վերջնական լուծում տան ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Ա1+»-ի տաղավարում Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը նկատում է, որ այստեղ խնդիրը միայն Հրայր Թովմասյանը չէ, այլ հարցը՝ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրել Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ այս հանրաքվեն որոշակիորեն հետաձգում է այդ գործընթացը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ ըստ էության ՍԴ դատավորները երկու քարի արանքում են․ մի կողմից ՝ կամավոր հրաժարականի դեպքում սոցիալական երաշխիքներ է խոստանում իշխանությունը, մյուս կողմից՝ ավելի մեծ պարգեւ՝ հակահեղափոխականները՝ մնալու եւ ընդդիմանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում