Open news feed Close news feed
A A
Video Official

Ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, այլ նշանակության շինությունները (video)

Մայիսի 30-ին մանրակրկիտ ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, կենցաղային և այլ նշանակության շինությունները:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսքնակ Շուշան Ստեփանյանը տեղեացնում է, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ:

«Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։