Դանակահարություն Նոր Նորքի 5 րդ զանգվածում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցանքը (video)
Support A1+!Հունիսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով 41-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Նրան դանակահարել էին:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի խանութներից մեկի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Լյուքսեմբուրգի փողոցի 38-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: