Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Դանակահարություն Նոր Նորքի 5-րդ զանգվածում (տեսանյութ)

Հունիսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով 41-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Նրան դանակահարել էին:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի խանութներից մեկի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Լյուքսեմբուրգի փողոցի 38-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է: