Բացել լրահոսը Փակել լրահոսը
935512189_1609066054595338_8501632992278003453_n
A A
Պաշտոնական

Ավարտվեց Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումի շրջանակում երկու երկրների արդարադատության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արդիական և փոխադարձ հետարքրություն ներկայացնող հարցեր, փոխանակել մտքեր և կիսվել իրենց փորձով:
 
Պանելային քննարկումների ձևաչափով անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանությանը, անչափահասների արդարադատությանը, թվային փոխակերպմանը և արհեստական բանականությանը, պրոբացիայի և հարկադիր կատարման համակարգերի բարեփոխումներին, ոլորտային հանրային ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև արդարադատության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը։
 
Ֆորումի ավարտին կողմերը հաստատել են դրա արդյունքները՝ նախանշելով առաջիկա տարվա համագործակցության ուղղությունները: Հայաստան-Վրաստան հաջորդ՝ 8-րդ իրավական ֆորումը նախատեսվում է իրականացնել Թբիլիսիում: Ֆորումը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ: