Բացել լրահոսը Փակել լրահոսը
c5980b021de11b51f6afb4e643339ebe
A A
Սպորտ Պաշտոնական

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները

2026 թվականի նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՖՖ Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ Կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում։

Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների պաշտոններում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների՝ ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը, հաստատել է ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների) պաշտոններում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմերը։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմ․

1) Գևորգ Գառնիկի Ղազարյան («Շիրակ ՖԱ» ՀԿ), 

 2) Դնի (Դենիս) Նիկոլա Սևակ Ժան Մորիսի Ջորկաեֆ («Սյունիք ՖԱ» ՍՊԸ):

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմ
 

1) Անդրանիկ Աշոտի Ադամյան («Կումայրի ՖԱ» ՀԿ),

2) Աննա Վլադիմիրի Օհանյան («Վանաձոր ֆուտբոլային ակումբ» ՀԿ),

3) Անուշ Գարեգինի Անանյան («Սարդարապատ ՖԱ» ՀԿ),

4) Արթուր Աշոտի Ոսկանյան («Օլիմպիա ՖԱ» ՀԿ),

5) Արսեն Արմենի Բալաբեկյան («Այգ ՖԱ» ՀԿ),

6) Արտակ Սերգեյի Գյոլեցյան («Հայասա» ՄՀԿ),

7) Արտակ Գարեգինի Գրիգորյան («Աբովյան Ակադեմիա» ՖԱ ՀԿ),

8) Գարիկ Մնացականի Սարգսյան («Վեդի ՖԱ» ՀԿ),

9) Գոհար Դերենիկի Նավասարդյան («Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական ՀՄԴ),

10) Գրիշա Սերյոժայի Հովհաննիսյան («Նոա ՖԱ» ՀԿ),

11) Դավիթ Անդրանիկի Ծատուրյան («Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ),

12) Դավիթ Տիգրանի Սարգսյան («Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ),

13) Խաչիկ Սարգիսի Կորկյան («Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ),

14) Կարեն Ռոբերտի Կակոյան («Անդրանիկ ՖԱ» ՀԿ),

15) Համլետ Հարազատի Պետրոսյան («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ),

16) Հասմիկ Նորայրի Ղարիբյան («Նիկարմ ՖԱ» ՍՊԸ),

17) Հարություն Տիգրանի Վարդանյան («Շիրակ ՖԱ» ՀԿ),

18) Նարեկ Նորիկի Ադամյան («Վան ՖԱ» ՀԿ),

19) Նարեկ Վարուժանի Բաբայան («ՍԱ Միկա» ՀԿ),

20) Ռաֆայել Հովհաննեսի Նազարյան («Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ),

21) Ռոբերտ Նորայրի Արզումանյան («Դովեղ ՖԱ» ՀԿ),

22) Ռուբեն Արտակի Գարեգինյան («Ավշար Արարատ ՖԱ» ՀԿ),

23) Ռուբեն Աշոտի Նազարեթյան («Երևան ՖԱ» ՀԿ),

24) Սամվել Յուրիկի Մկրտչյան («Անի ՖԱ» ՀԿ),

25) Սուրեն Աշոտի Բաղդասարյան («Փյունիկ ՖԱ» ՀԿ),

26) Վահագն Սաշիկի Ալավերդյան («Բենտոնիտ ՖԱ» ՀԿ/«Աչաջուր ՖԱ» ՀԿ),

27) Վլադիկ Կիմի Առաքելյան (Գանձասար ՖԱ» ՀԿ),

28) Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան («Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ),

29) Տիգրան Սամվելի Մկրտչյան («Ալաշկերտ ՖԱ» ՀԿ)։

ՀՖՖ