Open news feed Close news feed
A A
Video Official

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» եւ «Բյութի ստուդիո» սրահի գործունեությունը (video)

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները: