A
A
«Յունիոնը»` Հայաստանի գավաթակիր
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց 2014 թվականի գավաթին տիրեց Երեւանի «Յունիոնը»: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ԵՊՀ-ի մարզադահլիճում կայացած եզրափակիչ խաղում «Յունիոնը», որի կազմը համալրված է Ռուսաստանում բնակվող հայազգի բասկետբոլիստներով, լարված պայքարում 78:73 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Ինժեներին»: Վերջինիս կազմում ընդգրկված են սփյուռքահայ բասկետբոլիստներ: