A
A
Գեւորգ Հարությունյանը տեղի տվեց
Հայաստանի շախմատիստներն առանց մրցանակների կվերադառնան Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարից: Մեր գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը միայն նախավերջին, 9-րդ տուրում տեղի տվեց` սպիտակներով պարտվելով վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն: Այդ սայթաքումից հետո նա նահանջեց 14-րդ հորիզոնական եւ այժմ մեկ միավորով հետ է մնում հինգ առաջատարներից: Մեր երկրորդ ներկայացուցիչ, գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը, 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զբաղեցնում է 39-րդ տեղը: