Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց առաջնության մասնակցին:

Սպորտ
sport-alzir-hajastan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հերթական ընկերական խաղում պարտվեց Ալժիրի ազգային թիմին:   Շվեյցարական Սիոն քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ ալժիրցի ֆուտբոլիստների առավելությանք, որոնք երեք անգամ գրավեցին Ռոման Բերեզովսկու դարպասը եւ շոշափելի առավելություն ստացան:   Ընդմիջումից հետո Արթուր Սարկիսովը չնայած շատ արագ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մնացած ժամանակում ալժիրցի ֆուտբոլիստները մերոնց այլեւս վտանգավոր պահեր ստեղծելու հնարավորություն չտվեցին: Արդյունքում, Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջեց Ալժիրի հավաքականին, որը պատրաստվում է 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ մեր ընտրանին վաղուց կորցրել է այդ իրավունքը: