A
A
Ղարաբաղի հավաքականը պարտություն կրեց
Լեռնային Ղարաբաղի հավաքականը պարտություն կրեց չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում: Արցախցի ֆուտբոլիստները Շվեդիայում անցկացվող անդրանիկ մրցաշարի մեկնարկային տուրում մրցեցին Մեն կղզու ընտրանու հետ: Միհրան Մանասյանի խփած երկու գոլերի օգնությամբ Լեռնային Ղարաբաղը սկզբում առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն Մենի ֆուտբոլիստները նախ կրճատեցին հաշիվը, իսկ խաղի վերջին մեկ րոպեում եւս երկու գոլ խփեցին եւ կամային հաղթանակ տարան` 3:2: Հունիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի հավաքականը կմրցի Նիսայի մարզի ընտրանու հետ: Քառորդ եզրափակիչ մտնելու համար արցախցի ֆուտբոլիստներին հարկավոր է միմիայն հաղթանակ տանել վերջին խաղում: