Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» եւ «Շիրակը» սկսեցին մարզումները

Սպորտ
sport-futbol-1

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Փյունիկը» վերադարձել է երկշաբաթյա հանգստից: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, այսօր առավոտյան թիմը մարզում անցկացրեց մարզիչներ Արթուր Մկրտչյանի եւ Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ: Պարապմունքին չեն մասնակցել Սարգիս Բալոյանը եւ Պապիկյան եղբայրները, որոնք արձակուրդից վերադառնալու են հունիսի 3-ին, Գոռ Մանուկյանը` վնասվածքի պատճառով, ինչպես նաեւ Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները: Գալիք` 2014-15 թթ խաղաշրջանին, սկսել է պատրաստվել նաեւ հանրապետության փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմում ներկայումս փորձաշրջան է անցնում ռուսական «Կրասնոդարի» 18-ամյա հայազգի ֆուտբոլիստ Անդրեյ Գամալյանը: Նշենք, որ երկու թիմերն էլ պատրաստվում են Եվրոպայի լիգայի գալիք խաղարկությանը: