Ռուսաստանը հրաշքով խույս տվեց պարտությունից
Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվեցին հերթական անակնկալները: Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ գրավել Մեքսիկայի ընտրանու դարպասը եւ բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով` 0:0: Ռուսաստանի ուժեղ հավաքականը Հարավային Կորեայի ընտրանու հետ խաղում հրաշքով խույս տվեց պարտությունից` հաշիվը հավասարացնելով հանդիպման ավարտից 15 րոպե առաջ` 1:1: Ընկերական խաղում Հայաստանի հավաքականին հաղթած Ալժիրի ընտրանին չկարողացավ դիմակայել Բելգիայի ազգային թիմի գրոհներին: Առաջին խաղակեսից հետո ալժիրցիները առջեւում էին 1:0 հաշվով, սակայն ի վերջո բելգիացիները հաղթանակ տարան` 2:1: Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի հանդիպումները: Հոլանդիայի հավաքականը կմրցի Ավստրալիայի հետ, որին դեռեւս չի կարողացել հաղթել նախորդ երեք ընկերական խաղերում: Աշխարհի չեմպիոն Իսպանիան կհանդիպի Չիլիի հետ: Անհաջողության դեպքում իսպանացիները վայր կդնեն իրենց լիազորությունը: Օրվա վերջին խաղում Խորվաթիան ուժերը կչափի Կամերունի հետԼ Այս զույգի պարտվող թիմը դուրս կմնա առաջնությունից: