Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Սպորտ
sport-chess3

Դուբայում շարունակվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում էլ ավելի սրվեց պայքարը չեմպիոնության համար: 12-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենը սպիտակներով պարտվեց Վիշվանաթան Անանդին: Հնդիկ գրոսմայստերից բացի, աշխարհի չեմպիոնին շրջանցեց նաեւ իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը նույնպես հաղթանակ տարավ այս տուրում: Լեւոն Արոնյանը բավական հետաքրքիր պարտիա անցկացրեց Յու Յանժիի հետ: Չնայած չինացի շախմատիստի նյութական գերազանցությանը, Լեւոն Արոնյանը անցումային զինվոր ստացավ եւ մոտ էր հաղթանակի: Յու Յանժիին պաշտպանվելու միակ ճիշտ տարբերակը ընտրեց եւ 79-րդ քայլից հետո խաղաղ դաշն առաջարկեց: Լեւոն Արոնյանը 8,5 միավորով առայժմ բաժանում է 3-6-րդ տեղերը` ետ մնալով առաջատար զույգից կես բալով: Հաջորդ, 13-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: