Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայի հավաքականը վայր դրեց լիազորությունը

Կարևոր լուրեր Սպորտ
football

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան առաջին հաջողակները եւ անհաջողակները: Հոլանդիայի հավաքականը 3:2 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեց Ավստրալիայի ազգային թիմին, վաստակեց 6 միավոր եւ մտավ 1/8 եզրափակիչ: Երկու ժամ անց հոլանդացիներին միացան Չիլիի ֆուտբոլիստները, որոնք երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Իսպանիայի ընտրանու դարպասը: Այդպիսով, ֆուտբոլային հասարակայնությունն այս տարի աշխարհի նոր չեմպիոն կունենա, քանի որ իսպանացիները ժամանակից շուտ վայր դրեցին այդ լիազորությունը: Բրազիլիայում ելույթներն ավարտեց նաեւ Կամերունի ազգային թիմը, որը երկրորդ խաղում 0:4 խոշոր հաշվով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն եւ իր խմբում հաստատվեց վերջին 4-րդ հորիզոնականում: Այսօր տեղի կունենան երկրորդ տուրի հերթական հանդիպումները: Միմյանց հետ կհանդիպեն C խմբի առաջատարներ Կոլումբիան ու Կոտ դ’Իվուարը, եւ ետնապահները` Հունաստանն ու Ճապոնիան: D խմբում տեղի կունենա Ուրուգվայ – Անգլիա սկզբունքային հանդիպումը: