Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պատերա՞զմ է նախապատրաստում (տեսանյութ)

Քաղաքականություն
35162cca59c0c642ee1d4591993ec746

Ռուսաստանը պատերազմ է պատրաստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նա վստահ է, որ Ռուսաստանը Ղազախստանի Նուրսուլթան Նազարբաեւի շուրթերով անգամ ժամկետ նշանակեց Հայաստանի համար. «Հիմա իրենց ասած մեկ ամսին մնացել է 10 օր։ Պետք է պատրաստվել»։ Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Տիգրան Խզմալյանը նորաստեղծ միությունը համեմատեց «Տիտանիկ» նավի հետ, որն արդեն բախվել է սառցե բեկորին. «Իրենք խորտակվում են ու չգիտեն ինչ անել, մեզ էլ են ուզում ներքաշել»,-վստահ է նա։ Մանրամասները տեսանյութում