Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուրաբյանը հիշեց Գալուստ Սահակյանի պատկառելի տարիքը (տեսանյութ)

Քաղաքականություն
8a710d0395934024f9cbc1ce30b00a5c

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում 20 րոպե ընդմիջում պահանջեց: Ըստ նրա` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խախտել է կանոնակարգ օրենքը: ԱԺ նախագահը նրա պահանջը սկզբում անտեսեց, որին հաջորդեց պարոն Զուրաբյանի արձագանքը. «Չնայած ձեր պատկառելի տարիքին, պարոն Սահակյան, ես ավելի լավ կարծիք ունեի ձեր տեսողության եւ լսողության մասին: Ես 20 րոպե ընդմիջում էի պահանջել»: «Դուք խոտանում եք ԱԺ բնականոն աշխատանքը, իսկ ես փորձում եմ այն ապահովել: 20 րոպե ընդմիջում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: