A
A
Լիոնել Մեսիի միակ գոլը հաղթական էր
Արգենտինայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում եւ ժամանակից շուտ 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց: Այսօր կայացած խաղում արգենտինացիները մեծ դժվարությամբ կոտրեցին Իրանի համառ հավաքականի դիմադրությունը: Միակ գոլը խաղի վերջին րոպեին խփեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: Արգենտինացիները վաստակեցին 6 միավոր եւ հաստատվեցին առաջին տեղում: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն նույն Իրանի, Բոսնիայի եւ Նիգերիայի հավաքականները: Ի դեպ, վերջին երկուսը այսօր ուշ գիշերը կհանդիպեն իրար հետ: