Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կբողոքարկեն փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի գործողությունները (տեսանյութ)

Հասարակություն
grpan4

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր հայտարարեցին, որ իրենց գրավոր պահանջներին վարչապետը դեռ չի պատասխանել։ Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով՝ կառավարության բոլոր տիպի բարեփոխումները նպատակ ունեն թուլացնել նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք շարունակելու են պայքարել իրենց պահանջների իրականացման համար։ Հիշեցնենք, որ նախաձեռնության պահանջները 4-ն են, որոնք հիմնականում առնչվում են կարմիր գծերին, տեսախցիկների և արագաչափերի տուգանքներին և վարորդների իրավունքների պաշտպանությանը։ «Շարունակելու ենք ավտոերթեր իրականացնել, կոչ ենք անում համախմբվել և միասին պայքարել անարդարությունների դեմ»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը և կոչ արեց վարորդներին՝ անհիմն տուգանքները չվճարեն և միանան իրենց նախաձեռնությանը։ Արմեն Եփրեմյանի փոխանցմամբ՝ ավտոերթի ժամանակ տուգանված վարորդները պատրաստվում են վճարել իրենց տուգանքները. «Գործեր են նախապատրաստվում, որ այդ արձանագրությունները բողոքարկվեն»։ Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են դատարանում բողոքարկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործողությունները։