Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչինչ չի փոխվի, եթե անգամ Բան Կի Մունը ընտրվի Թուրքիայի նախագահ» (տեսանյութ)

Քաղաքականություն
f4a89cfb14ab7270c15fd284917fe1a7

«Անկախ նրանից, ով կլինի Թուրքիայի նախագահը, այդ երկրի դիրքորոշումն ու պահվածքը Հայաստանի նկատմամբ չի փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին։ «Թուրքական սիստեմը հակահայկական բնույթ ունի: Այնպես որ, եթե անգամ Բան Կի Մունն էլ ընտրվի այդ երկրի նախագահ, այդ դիրքորոշումը մնալու է նույնը: Համակարգային փոփոխություն է պետք իրականանա»,- ասաց պարոն Մելքոնյանը: Նա նաև անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջին հոդվածին, որում թուրք պաշտոնյան Հայաստանին երկխոսության կոչ է անում։ «Դավութօղլուն նաև տեսաբան է, նրա առաջ քաշած տեսությունները դատապարտված են անհաջողության: Դավութօղլուն ապրում է քաղաքական գործչի և տեսաբանի ճգնաժամ: Մինչև Հայոց ցեղասպանության 100 ամյակը թուրք պաշտոնյաների կողմից բազմաթիվ ոչ կառուցողական տեսակետներ կհնչեն»,- ընդգծեց թուրքագետը՝ հավելելով, որ Թուրքիայի քայլերը չպետք է ամբողջովին թերագնահատել     Պարոն Մելքոնյանի խոսքերով՝ Դավութօղլուի կոչերն ու երկրի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի ապրիլ-23-յան ելույթը «նույն օպերայի երգն են»:   Թուրքագետը նաև տեղեկացրեց, որ հայ դիվանագիտական կորպուսը տարբեր եղանակներով պատասխանում է թուրք դիվանագետների հայտարարություններին. «Գիտավերլուծական մակարդակով պատասխանը բավականին ակտիվ է, պաշտոնական հայտարարությանը հետևյալն է՝ կուտակվում են որոշակի քանակ, դիվանագետները պատասխանում են»,- նշեց պարոն Մելքոնյանը: