Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ պայքարի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
eHbM3cLp1kU

«Ընդդեմ էլեկտաէներգիայի թանկացման» նախաձեռնող խումբը քիչ առաջ ավարտեց այսօրվա ակցիան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց։ Հիշեցնենք՝ հանձնաժողովը որոշում կայացրեց օգոստոսի 1-ից թանկացնել էլեկտրաէներգիան։ Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը նշեց, որ այս իշխանությունները ընդունակ չեն լսելու. «Անցել են խաղաղ պայքարի ժամանակները, եւ այժմ խաղաղ ցույցերը, պահանջները, բղավոցները որեւէ կերպ չեն ազդում իշխանության որոշումների վրա, մենք պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ պայքարի, քաղաքացիական անհնազանդության միջոցով միայն կարող ենք հասնել մեր նպատակին։ Կոչ ենք անում միանալ մեր պայքարին»։ Վաղը, ժամը 19-ին նախաձեռնությունը հանրային քննարկում կանցկացնի Մաշտոցի պուրակում։