Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժան Ժակ Ռուսոն էլ չօգնեց՝ էլեկտրաէներգիան թանկացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր P.S. Հասարակություն
Untitled-1

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր բավարարեց էլեկտրաէներգիա արտադրող եւ բաշխող ընկերությունների պահանջը` թանկացնել էլեկտրաէներգիան 3,5 դրամով: «Բոլորն ավելի շատ էին ուզում, քան մենք այսօր ամրագրել ենք էդ հաշվարկների հիմքում»,- արդարանում է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Ամեն օր նրանք հանձնաժողով են մտնում՝ աչքի առաջ ունենալով Ժան Ժակ Ռուսոյի հետեւյալ միտքը` «մարդիկ, մարդկային եղեք»: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու որոշումները նրանք կայացնում են Ռուսոյի մեկ այլ մտքի ներքո: Հանձնաժողովն անկեղծանում է` տարբերակ չկա։ ՀԾԿՀ զեկուցող Աբգար Բուդաղյանն ասաց. «Լարման բոլոր մակարդակներում տեղի են ունենում կորուստներ»։ Աբգար Բուդաղյանը վստահեցնում է, որ այդ կորուստները նվազեցնելու համար հանձնաժողովին դիմած 9 ընկերությունները չեն կարողացել ներդրումներ անել, հազիվ մեկ բան են արել. «Վերջին երկու տարում ընկերության ներդումային ծրագրերը ըստ էության միտված են սպասարկման որակի ցուցանիշների պահպանմանը»։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը զարմանում է` առանց հիշյալ ընկերություններում աուդիտ անելու սակագին եք բարձրացնում, ինչու՞ եք այդքան շտապում: «Ծախսեր, ծախսեր, ծախսեր»,-ասում է մյուս զեկուցողը ՀԾԿՀ անդամ Գարեգին Բաղրամյանը ասում է թե ուշացումներ են լինում կայաններում վճարումների հարցով: «Իսկ Վրաստանի՞ց ինչու եք հոսանք առնում»,-շարունակում է զարմանալ պարոն Մանուկյանը եւ ինչու՞ եք դա գաղտնիք պահել. «Դուք բոլորդ գիտեիք, որ արտահանում ենք, ճի՞շտ է, բայց մենք ներմուծում ենք, էս ի՞նչ գաղտնիք ա, էս ի՞նչ սենսացիա ա։ Վրաստանից էլեկտրաէներգիան տրանզիտային մեր ցանցերով տեղափոխվում ա հարեւան երկիր` Իրան»: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովից է դժգոհում` փող գտնեիք եւ տայիք հիշյալ 9 ընկերություններին, ինչու՞ եք սակագին բարձրացնում եւ արժեզրկում աշխատավարձերի բարձրացումը. «Այլընտրանքային ֆինանսական միջոցների խնդիրը քննարկվե՞լ է ձեր կողմից, թե` չէ, որպեսզի էդ 3,85-ը չլինի»։ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյան. «Ես մինչեւ պաշտոնապես հայտարարություն անելը հանձնաժողովի անունից, այս հարցը քննարկել եմ կառավարության հետ եւ ձեզ եմ տեղյակ պահել»: Այլընտրանքային միջոցներ չկան, վստահեցնում է հանձնաժողովի նախագահը եւ շարունակում` սակագների բարձրացումը կանխել հնարավոր չէ: Մինչեւ քվեարկելը եւ սակագինը բարձրացնելը Ռոբերտ Նազարյանը հասցնում է կծել նաեւ հանձնաժողովում ակտիվացած ընդդիմադիր պատգամավորներին. «Էս կամերաները որ չլինեին, դու էդքան հարց չէիք տա, չէիք խոսա»։