Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ. Դիվերսիոն փորձը կանխվել է

Քաղաքականություն
b3e5af041f2e8ab1fabd43b0f9cb1cd4

Ս.թ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակը։