Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ հանրային քննարկմանը (տեսանյութ)

P.S. Հասարակություն
qnnarkum

Մաշտոցի պուրակում հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝քննարկելու էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։ Քաղաքացիների թիվը հասնում է մոտ 50–ի.« Մի՞թե ընդամենը 50 հոգին է պայքարում այս խնդրի համար»,– խոսեց քաղաքացիներից մեկը։ Այստեղ է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ելույթում առաջարկեց. «Պետք է պայքարել այս փտած ռեժիմի դեմ։ Մենք չենք ուզում այս ռեժիմը, ուզում ենք իշխանափոխություն։ Քաղաքացիներից մի կին իր դժգոհություններն ասաց ու հեռացավ քննարկման վայրից՝ նշելով. «Ես չեմ ուզում մասնակցեմ այս քննարկմանը, եթե ինչ–որ մեկի PR–ը պետք է արվի։ Եթե մեկը չի կարողացել քաղաքականության մեջ որոշակի դիրքի հասնել, չպետք է այս ձեւով փորձի մի բանի հասնել։ Մեզ պետք է փոփոխություններ, բայց ոչ այս կերպ»։