Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանության նախարարը բնության դեմ որոշում է կայացրել. Փաստինֆո

Հասարակություն
dilijan

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր գործունեության 100 օրը դեռ չբոլորած արդեն բնության դեմ ուղղված որոշում է կայացրել: Նախարարը կառավարությանն առաջարկել է «Դիլիջան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքից 1.3932 հա առանձնացնել և տալ «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ին: Կառավարությունն էլ , բնականաբար, առանց առարկությունների, հաշված վայրկյանների ընթացքում հաստատեց նախարարի առաջարկած նախագիծը: Հիշեցնենք՝ «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ին դեռևս 2010 թվականից ազգային պարկի տարածքից 67 հա տարածք է տրամադրվել՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար: Կառավարության ընդունած որոշումից պարզ է դառնում, որ լրացուցիչ 1.3932 հա տարածքը ընկերությանն է տրամադրվում փոխանակման արդյունքում: Ընկերության տնօրենների խորհուրդը դեռևս այս տարի փետրվարին դիմել էր ՀՀ կառավարությանը` առաջարկելով իրենց հատկացված տարածքից 1.3932 հա-ը փոխանակել ազգային պարկի տարածքից նույն մակերեսով անտառապատ տարածքի հետ: Ավելին՝ այստեղ