Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց, բայց լքեց չեմպիոնների լիգան (տեսանյութ)

Սպորտ
5ab3fb1e4a58e1b02d8752caa3e55ba0

Հայաստանի ակումբային ֆուտբոլի իմիջը հերթական գոլն ընդունեց սեփական դարպասը` հանձինս Հայաստանի չեմպիոն Երեւանի «Բանանցի»:Այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում հանրապետության ուժեղագույն թիմը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Անդորայի չեմպիոն ՖԱ «Սանտա Կոլոմային»: Սակայն դա բավական չէր այս արգելքը հաղթահարելու համար, քանի որ առաջին խաղում «Բանանցը» պարտվել էր 0:1 հաշվով: Ի դեպ, անդորացիները փրկարար գոլը խփեցին հանդիպման վերջին րոպեին, ընդ որում մեր թիմի դարպասը գրավեց մրցակցի դարպասապահը: Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը թիմի դուրս մնալը մրցաշարից բացատրեց իր սաների թույլ տված մանկական սխալներով: «Մենք խաղը սկսեցինք դարպասապահի կոպիտ սխալով, որի արդյունքում գոլ բաց թողեցին: Հանդիպումն ավարտեցինք նորից կոպիտ սխալներով, եւ մրցակցի դարպասապահը գրավեց մեր դարպասը: Կարծես մանկապարտեզ լինի» - նշեց սլովակցի մասնագետը: «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբերնոնը ասաց, որ անչափ շնորհակալ եւ երախտապարտ է իր սաներին այդ հաջողության համար: «Առաջին խաղից հետո ես հույս ունեի, որ կանցնենք հաջորդ փուլ, բայց միաժամանակ գիտեի, որ մեզ դժվար խաղ է սպասվում, քանի որ «Բանանցը» մեզանից բարձր է կարգով» - ասաց անդորացի մասնագետը: