A
A
«Միկան» էլ դուրս մնաց
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Միկան» խաղաղ դաշն կնքեց խորվաթական «Սպլիտ» թիմի հետ՝ 1։1։ Բայց քանի որ պարտություն էր կրել առաջին խաղում, դուրս մնաց հետագա պայքարից։ «Միկա»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ներողություն խնդրեց հայ երկրպագուներից, որ «Շիրակի» եւ «Փյունիկի» պես չարդարացրեց սպասելիքները։ Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0:4 հաշվով պարտվեց Ղարագանդայի «Շախտյորին»՝ դուրս մնալով մրցաշարից։Երևանի «Փյունիկը» եւս հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց ղազախական «Աստանային»: