Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ ըմբիշները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Սպորտ
sport-hunahromeakan

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը սկսել է օգոստոսի 3-5-ը Զագրեբում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնության նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը 14 հոգանոց կազմով այժմ ուսհավաք է անցկացնում Ալուշտայում: «Մենք արդյունավետ հավաք ենք ակնկալում, քանի որ այնտեղ են լինելու նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Ղրիմի ուժեղագույն ըմբիշները» - ասել է մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Նա նաեւ հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք հանդես կգան աշխարհի երիտասարդական առաջնությունում: Խորվաթական գորգի վրա Հայաստանի պատիվը կպաշտպանեն Սլավիկ Գալստյանը (50 կգ քաշային կարգ), Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), Սարգիս Քոչարյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Կարեն Աբգարյանը (96 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ):