Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիան եւ Հոլանդիան կխաղարկեն առաջին մեդալները

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կխաղարկվեն մեդալների առաջին հավաքածուները:   Բրազիլիա քաղաքում կայանալիք 3-րդ տեղի համար խաղում Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականները կպայքարեն բրոնզե մեդալների համար:   Բրազիլիայի հավաքականը երեք օր առաջ ջախջախիչ պարտություն կրելով Գերմանիայից` 1:7, երրորդ անգամ անընդմեջ չարողացավ մտնել եզրափակիչ: Հոլանդիայի ընտրանին կիսաեզրափակիչ խաղում 11 մ հարվածներով զիջելով Արգենտինայի ազգային թիմին` 2:4, չկարողացավ երկրորդ տարին անընդմեջ դառնալ եզրափակիչի մասնակից:   Բրազիլիան ու Հոլանդիան նախկինում իրար հետ հանդիպել են 11 անգամ, ընդ որում դրանցից 4-ը աշխարհի առաջնության շրջանակում: Պաշտոնական խաղերում երկու խաղ ավարտվել է հոլանդացիները հաղթանակով, մեկն ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկում Բրազիլիան պարտության է մատնել Հոլանդիային:   Թիմերը հանդիպել էին նաեւ աշխարհի նախորդ առաջնության քառորդ եզրափակիչում: Այդ հանդիպումն ավարտվել էր Հոլանդիայի առավելությամբ` 2:1: