Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը՝ 8-րդ տեղում

Սպորտ
sport-basketbol

Հունգարիայում կայացած Եվրոպայի 3x3 բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը, որն առաջին անգամ մասնակցեց այդ մրցաշարին, զբաղեցրեց 8-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ընտրանին ընտրական B խմբում գրավել է 4-րդ տեղը` տանելով 2 հաղթանակ եւ կրելով 3 պարտություն: Քառորդ եզրափակիչում Հայաստանը 11:21 հաշվով զիջել է Իսպանիայի հավաքականին եւ հանգրվանել 8-րդ հորիզոնականում: