A
A
Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
