Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս մեկ բազմազավակ ընտանիք ունեցավ քարաշեն անասնագոմ և կենդանիներ (տեսանյութ)

Հասարակություն
badf589f2049118579a39d9a75681ea2

Անօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ: Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, գործընկերների աջակցությամբ օգնություն ցուցաբերեցին երկու մանկահասակ երեխաներ ունեցող և երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, հաշմանդամության թոշակով ու սոցիական նպաստով գոյատևող երիտասարդ ընտանիքին: Նրանց նախ տրամադրվեց շինանյութ և գործիքներ, ապա ընտանիքի հոր ձեռքով անասնագոմը կառուցելուց անմիջապես հետո, տրամադրվեցին հավեր: Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: