Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե շահութաբեր չլիներ, հանրապետականները գծեր չէին ունենա (տեսանյութ)

Հասարակություն
575d40d4bf8eb9ee14cbb347068bc538

Տրանսպորտի ոլորտը Հայաստանում գտնվում է բարձիթողի վիճակում, միեւնույն ժամանակ գծատերերը մեծ գումարներ են ստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքերով՝ ճիշտ չեն այն պնդումները, որ նրանք առանց շահույթի են աշխատում: «Եթե շահույթներ չունենային, ապա Հանրապետական պատգամավորների մեծ մասը գծեր չէին ունենա»,- ասաց նա: Իսկ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը համոզված է, որ Երեւանի տրանսպորտը գահավիժում է, եւ մենք պետք է անցնենք էլեկտրատրանսպորտի շահագործմանը՝ միջազգային պրակտիկան դա է ցույց տվել: Սակայն պատասխանատուները, նրա խոսքերով, այլ կարծիքին են, քանի որ չեն կարող եկամուտները թաքցնել, իսկ միկրոավտոբուսների պարագայում այլ է: Անդրադառնալով տրանսպորտի գնի հնարավոր բարձրացմանը, Դավիթ Սանասարյանն ավելացրեց. «Ծառայության դիմաց են գումար ուզում, այլ ոչ թե գումար տուր, որ ծառայություն մատուցեմ»: Իսկ վերջում նա մեր քաղաքացիներին խորհուրդ տվեց չնստել այն տրանսպորտը, որտեղ տեղ չկա նստելու, վարորդը ծխում է կամ ռաբիզ երաժշտություն է լսում: