Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կկայանա Լատվիա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումը

Սպորտ
sport-latvia-hajastan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կանցկացնի իր վերջին փորձախաղը Եվրոպայի 2016 թվականի առաջնության մեկնարկից առաջ: Մեր ընտրանին Ռիգայում կհանդիպի Լատվիայի ազգային թիմի հետ: Այս հանդիպումը, իրոք, լուրջ փորձություն կլինի Հայաստանի ընտրանու համար, քանի որ թիմի մի շարք առաջատար խաղացողներ չեն կարող մասնակցել խաղին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը դեռեւս չի վերականգնվել նախկին վնասվածքից և ստիպված է բաց թողնել ոչ միայն Լատվիայի, այլեւ Դանիայի հետ ընտրական խաղը: Լուրջ վնասվածք ունի Մոսկվայի «Սպարտակի» մյուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը բաց կթողնի մոտ 8 ամիս: Վնասվածքից դեռեւս չի վերականգնվել փորձառու պաշտպան Վալերի Ալեքսանյանը: Ռիգայում մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել թիմի առաջատար պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Թիմին չի կարող օգնել նաև հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը խնդիրներ ունի իր ակումբի հետ, իսկ ահա Կառլեն Մկրտչյանը, Արթուր Սարկիսովը, Լեւոն Հայրապետյանը խաղային փորձի պակաս ունեն: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ստիպված է ապավինել երիտասարդ ֆուտբոլիստներին: Այս խաղն արդեն նրանց համար լուրջ քննություն կլինի, իսկ Դանիայում կրկնակի դժվար է լինելու բարձր մակարդակի փորձ չունեցող խաղացողների համար: Երիտասարդ ֆուտբոլիստների ելույթն անմիջականորեն կապված է փորձառու ֆուտբոլիստների խաղից, որոնք պետք է ավելի շատ փոխօգնության հասնեն իրենց անփորձ խաղընկերներին, , աշխատեն քիչ բարդ առաջադրանքներ դնել նրանց առջեւ, խաղը լիովին վերցնել իրենց վրա: Բուքմեյքերները այսօրվա խաղում թեթեւակի առավելություն տալիս են դաշտի տերերին, որոնց հաղթանակը գնահատել են 2,40 գործակից, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը` 2,80: Նշենք, որ Լատվիա – Հայաստան ընկերական հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:45-ին: Այն ուղիղ եթերով ցուցադրելու է «Արմենիա» ՀԸ-ն: