Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտություններ

Սպորտ
islandia-21-armenia-21-2

Լատվիա – Հայաստան՝ 2:0   Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց Լատվիայի ազգային թիմին: Այսօր Ռիգայում կայացած խաղում դաշտի տերերը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին (երկու դեպքում էլ աչքի ընկավ Վալերի Շաբալան) եւ 2:0 հաշվով հաղթանակ տարան: Սա Հայաստանի հավաքականի վերջին փորձախաղն էր 2016 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ: Այդ մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 7-ին մեր ընտրանին Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ:   Հայաստանի երիտասարդականը խոշոր հաշվով պարտվեց Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում:   Ռեյկյավիկում կայացած հանդիպումն ավարտվեց Իսլանդիայի հավաքականի խոշոր հաղթանակով՝ 4:0: Իսլանդացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆրիդյոնսոնը (երկու անգամ), Ատլասոնը և Ֆինսենը:   Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը 5-րդ պարտությունը կրեց մրցաշարում և 6 միավորով իր խմբում զբաղեցնում է նախավերջին 4-րդ տեղը: