Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնար Շալանդը հակասում է ինքն իրեն

Սպորտ
sport-shaland1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Լատվիայի հետ ընկերական խաղից հետո հայտարարել է, որ հիասթափված է արդյունքից, բայց ոչ թիմի խաղից: Սակայն հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսում նա հակասել է ինքն իրեն: «Մեր ֆուտբոլիստները վեց անգամ մնացին դարպասապահի դեմ մեն-մենակ և գոլ չխփեցին» - ասել է շվեյցարացի մասնագետը: Հարց է ծագում՝ ո՞ր պրոֆեսիոնալ մարզիչը կարող է գոհ մնալ իր սաների խաղից, երբ նրանք 6 անգամ դուրս են գալիս մրցակցի դարպասապահի դեմ դիմաց եւ չեն կարողանում գրավել դարպասը (չհաշված նաեւ այն, որ մրցակիցը երկու վտանգավոր պահ է ստեղծում և երկուսն էլ իրացնում է):