Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ

Սպորտ
a3286a43fae3ee42fe58a0aaf64b9b65

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը այսօր պատվավոր ոչ-ոքի է արել Հոու Յիֆանի հետ խաղում: ԱՄԷ-ում ընթացող կանանց շախմատի Մեծ մրցանակի 9-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոնը փորձել է հաղթանակ տանել, որպեսզի ետ չմնա առաջատար Ցզյու Վենցզյուից, սակայն Էլինա Դանիելյանը այնքան գրագետ է պաշտպանվել, որ վերջում չինացի շախմատիստուհին քայլերը կրկնելու միջոցով ոչ-ոքու առաջարկություն է արել: Այդպիսով, մեր գրոսմայստերը վաստակեց 5 միավոր եւ մնաց նույն՝5-րդ տեղում: Հաջորդ, նախավերջին 10-րդ տուրում, Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի հնդկուհի Հարիկա Դրոնավալիի հետ, որը 4,5 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: