Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլիպ Կալտենբախին ընդունել է ԱԳն փոխնախարարը

Պաշտոնական
0f87a80b9bd0c8a6981cbf95ca07963d

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Սոցիալիստական խմբակցության անդամ Ֆիլիպ Կալտենբախին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես` միջխորհրդարանական համագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացման համագործակցության հեռանկարներին: Սենատոր Կալտենբախի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։