A
A
Ցմահ դատապարտյալների հացադուլը շարունակվում է
Իրենց գործերի վերանայման պահանջով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 15 ցմահ դատապարտյալ շարունակում է դեռ 3 օր առաջ սկսած հացադուլը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Առողջապահության նախարարության Քրեակատարողական հիմնարկների մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը, հացադուլավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ։ Սակայն ցմահ ազատազրկվածներից ովքեր են գտնվում հացադուլի մեջ՝ պարզ չէ. անուններ չեն հրապարակվում։ Հիշեցնենք, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն 3 օր առաջ տարածել էր հացադուլ սկսած 40 ցմահ դատապարտյալների նամակը՝ Սերժ Սարգսյանին։