Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձերը մանկապարտեզ են գնում

Հասարակություն
Macrovipera_lebetina_obtusa

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում՝ մանկապարտեզի դահլիճում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղի մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:   Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 շենքի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ: