A
A
«Հերիքա մենակ գռփելով կոճակ սեղմեք» (տեսանյութ)
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը, Պարոնյան փողոցում կայանելով մեքենաները, ոտքով շարժվեց դեպի ԱԺ շենք:
Ակցիայի մասնակիցները բարձրախոսով հնչեցրին իրենց պահանջները.
«Պարոնայք կոճակ սեղմողներ, ձեր հերթական անմիտ որոշման արդյունքում տասնյակ հազարավոր քաղաքացիների գործեր այսօր գտնվում են ԴԱՀԿ ծառայության վարույթներում: Հերիք է թաքնվեք, դուք երկու ընտրություն ունեք, կամ գնացեք բուժվեք, կամ հեռացեք այստեղից»,-ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։