Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը Հայաստանից հեռանում է խորը տպավորություններով

Պաշտոնական
չին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Փոխվարչապետը հետագա հաջողություններ մաղթեց դեսպանին եւ շնորհակալություն հայտնեց վերջին տարիներին երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմանն ու երկու բարեկամ ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների համար: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքների առնչությամբ: Զրուցակիցներն ընդգծեցին հետագայում այս ոլորտում գործակցության խորացման կարեւորությունը՝ նկատելով, որ առկա է չիրացված մեծ ներուժ: «Վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն ավելի գործնական բնույթ են ստացել. իրականացվում են կոնկրետ ծրագրեր տարբեր՝ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում, որոնք նաեւ կոնկրետ արդյունքներ են տալիս»,-ընդգծեց փոխվարչապետը: Դեսպանն իր հերթին նշեց, որ Հայաստանից հեռանում է խորը տպավորություններով: Նա նույնպես գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք կարեւոր հիմք են հանդիսանում հարաբերությունների զարգացման համար: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ արդյունավետ համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման գործում աջակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության խորացման, ուղիղ օդային հաղորդակցության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: Ա. Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց ենթակառուցվածքների զարգացման առաջիկա ծրագրերի մասին: Երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար փոխվարչապետը դեսպանին պարգեւատրեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին